Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր` սեպտեմբերի 15-ին, հանդիպում է ունեցել պաշտպանության բանակի շարքերից զորացրված եւ փրկարար ծառայությունում աշխատանքի ընդունվող մի խումբ սպաների հետ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահը կարեւորել է նախկին զինծառայողներին համապատասխան աշխատանքով ապահովելու անհրաժեշտությունը` նշելով, որ նրանց փորձն ու գիտելիքները դրական ազդեցություն կունենան կառույցի աշխատանքների արդյունավետության բարձրացման վրա:

Երկրի ղեկավարն ընգծել է, որ պահեստազորի սպաներին աշխատանքով ապահովելու հիմնախնդիրն այսուհետ էլ կլինի իշխանությունների ուշադրության կենտրոնում:Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար,   Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը, պաշտպանության նախարարի տեղակալ, «Արցախի ազատամարտիկների միության» նախագահ Սամվել Կարապետյանը, փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը: