Քութայիսիում, սեպտեմբերի 16-ի գիշերը, ցրել են հնդիկ գործարարներին պատկանող տեղական մետաղագործական «Հերկուլես» գործարանի բանվորների ակցիան:

Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ գործադուլն սկսվել է մի քանի օր առաջ, եւ դրա մասնակիցները, փակելով գործարանի մուտքը, պահանջում էին աշխատանքի պայմանների բարելավում եւ աշխատավարձի բարձրացում, ապօրինի հեռացված 17 աշխատակիցների վերականգնում:

Հնդիկ գործարարները հրաժարվել են կատարել ցուցարարների պահանջները եւ իրավապահներից պահանջել են վերականգնել կարգուկանոնը:

Ակցիան ցրելու ժամանակ ձերբակալվել են դրա 12 մասնակիցներ: