Դանիայում, սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթել է սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը` Հելլե Թորնինգ-Շմիդտի գլխավորությամբ: Այսպիսով, առաջին անգամ Դանիայում վարչապետ կարող է դառնալ կինը:

Երկրի խորհրդարանն ունի 179 պատգամավորական մանդատ, ովքեր ընտրվում են  4 տարի ժամկետով: 179 պատգամավորից չորսն ընտրվելու են Ֆարերյան կղզիներից եւ Գրենլանդիայից:

Դանիայի խորհրդարանի ընտրություններին ներկայացված են 9 կուսակցություններ, եւ խորհրդարան մտնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 2 տոկոսանոց շեմը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ընտրողների ձայները հիմնականում բաշխվում են երկու խմբավորման` իշխող պահպանողական կոալիցիայի եւ ձախ ընդդիմության միջեւ, որը ղեկավարում է սոցիալ-դեմակրատական կուսակցությունը: