Դաղստանի Բույնակսկի շրջանում գնդակահարվել է գյուղի մզկիթի իմամը: Նախօրեին երեկոյան երկու հանցագործները մտել են Զեյնուդին Դայզիեւի տուն, ինքնաձիգից կրակոցներ արձակել եւ անհետացել, հաղորդում են ՆԳՆ-ից:
Այս տարվա հուլիսին Դաղստանում կրակոցներ էին արձակվել իմամի տեղակալի վրա, դրանից որոշ ժամանակ անց սպանվել էր Կարամախի գյուղի իմամը:
Հունիսին նույնպես իմամների սպանություն էր տեղի ունեցել: Սպանվել էին հանրապետության Կիզլյարի շրջանի իմամները: Քննիչները նմանատիպ հանցագործությունները կապում են հոգեւորականների գործունեության հետ, հաղորդում է BBC-ն:


























