«Կոմերսանտ» թերթի տվյալներով, ոստիկանական հատուկ ուժերի կողմից ՌԴ Սվերդլովսկի Արտեմովսկ քաղաքում կանխված ծեծկռտուքը եղել է տեղական երկու սլավոնական խմբավորումների հավաք, նրանք հավաքվել էին, որ միավորեն ուժերը քաղաքում ամենաուժեղ հայկական հանցախմբի դեմ: Ոստիկանները մոտ 100 մարդ են ձերբակալել:
Ըստ «Կոմերսանտի» կանխվել է «լեսնիխների» եւ «մակաշների» հանդիպումը: Նախնական տվյալներով, չնայած նախկինում ունեցած տարաձայնություններին, սլավոնները որոշել են միավորել ջանքերը հայերի դեմ, ովքեր այժմ վերահսկում են բիզնեսի ամենաեկամտաբեր ոլորտները: Ի դեպ, չի բացառվում, որ ուժայիններին հավաքի մասին հայտնել են հենց հայերը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Սվերդլովսկի մարզում ձերբակալվել են մոտ 100 մարդ: Ժամը 20-ի սահմաններում ճանապարհամերձ սրճարանի մոտ հավաքվել են տեղացիներն ու հարեւան բնակավայրերի բնակիչները: Հավաքի բոլոր մասնակիցներին տեղափոխել են ոստիկանատուն, լուսանկարել եւ հաշվառել:
Խուզարկության ընթացքում մեծ քանակությամբ զենք է առգրավվել:


























