Երեւանի Մաշտոցի պողոտայի թիվ 2/2 հասցեում` «Մետրոպոլ» հյուրանոցին հարակից տարածքում, սեպտեմբերի 16-ին տեղի է ունեցել ավտովթար. տեղի է  ունեցել բենզինի արտահոսք:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում հրդեհի օջախ չի հայտնաբերվել: Դեռեւս չպարզված հանգամանքներում Ա.Գաբրիելյանին պատկանող «ՇԵՎՐՈԼԵՏ» մակնիշի 88 LL 500 համարանիշի ավտոմեքենան բախվել է ստորգետնյա անցումի պատին, ինչի հետեւանքով տեղի է ունեցել բենզինի արտահոսք:

Կատարվել են լվացման աշխատանքներ: