Լիբիայի Ազգային անցումային խորհրդի զորքերը շարունակում են առաջին խոշոր գործողությունը Սիրտի շրջանում, որը Մուամար Քադաֆիի հայրենի քաղաքն է: Հաղորդվում է, որ հարյուրավոր ապստամբներ, տանկային կազմավորումների աջակցությամբ մտել են քաղաք, որտեղ հանդիպել են Քադաֆիի էլիտար զորամիավորումների դիպուկահարների կրակահերթին, հաղորդում է «Ազատությունը»:

Մութն ընկնելուն պես, Ազգային անցումային խորհրդի ջոկատները հետ են քաշվել դեպի Սիրտի արվարձաններում ունեցած իրենց դիրքերը: Երկու կողմերի զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: