Վանից Ստամբուլ տեղափոխվող բանտարկյալների մեքենայում տեխնիկական անսարքության պատճառով հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով 5 բանտարկյալ մեքենայի մեջ այրվել է:
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ հրդեհը բռնկվել է, երբ մեքենան ընթացել է Կայսերի նահանգի Փնարբաշըի շրջանով:
Բանտարկյալներին ուղեկցողները չեն կարողացել բացել մեքենայի այն հատվածի դուռը, որտեղ, որ գտնվել են բանտարկյալները, ինչի հետեւանքով 5 բանտարկյալ կենդանի-կենդանի այրվել է: Բանտարկյալներին ուղեկցող 10 զինվորականne8 այրվածքներ են ստացել՝ բանտարկյալներին մեքենայից դուրս բերելու ընթացքում:


























