«Կոշ» քրեակատարողական հիմնարկում ինքնասպան է եղել դատապարտյալներից մեկը:
Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը NEWS.am-ին հայտնեց, որ դատապարտյալը 28-ամյա Արա Հայրապետյանն է, ով սեպտեմբերի 15-ի առավոտյան, ժամը 9-ի սահմաններում, ինքնասպան է եղել կախվելու միջոցով:
Ա. Հայրապետյանը գրություն է թողել, որով խնդրել է կատարվածի համար ոչ մեկին չմեղադրել՝ հավելելով, որ իր արարքը պայմանավորված չէ պատժի կրմամբ և ունի անձնական դրդապատճառներ:
Նա 2008թ. ապրիլի 22-ին Երեւանի քրեական դատարանի կողմից դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով (Ավազակություն), 34-176 հոդվածի 2-րդ մասով (Կողոպուտի փորձ), 35-175 հոդվածի 2-րդ մասով (Ավազակության փորձ) եւ 65 հոդվածով (Պատիժ նշանակելը չավարտված հանցագործության համար): Ինքնասպանության փաստով նյութեր են նախապատրաստվում:




























