Եվրամիության առաքելությունը եւ Կոսովոյի իշխանությունները Կոսովոյի եւ Սերբիայի միջեւ հսկիչ անցագրային երկու կետերում այսօր սահմանապահների եւ մաքսավորների ստորաբաժանումներ են տեղակայել։
Հաղորդվում է, որ սահմանային եւ մաքսային վերահսկողությունն այսուհետ իրականացնելու են Եվրամիության ուժերը (EULEX), իսկ Կոսովոյի իշխանություններն ապահովելու են տեխնիկական հարցերի լոծումը։
Սահմանապահներին եւ մաքսավորներին տեղ հասցնելու համար օգտագործվել են միջազգային ուժերի ուղղաթիռները, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, խոսքը Սերբիայի հետ սահմանակից Յարինյե եւ Բրնյակ բնակավայրերի մոտ գտնվող անցակետերի մասին է։ Հսկիչ-անցագրային կետերը գտնվում են Կոսովոյի հյուսիսային հատվածում, ուր բնակվում են էթնիկ սերբերը եւ վերահսկում են դրանք։ Ընթացիկ տարվա հուլիսի վերջին նրանք այնպիսի փորձ էին կատարել, որը վերաճել էր դաժան բախումների տեղի սերբ բնակչության հետ։ Այն ժամանակ մահացել էր մեկ ալբանացի ոստիկան, մի քանի սերբեր վնասվածքներ էին ստացել, մի անցագրային կետը հրդեհվել էր։ Նախօրեին Պրիշտինա է ժամանել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։




























