Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիթ Էրդողանը ժամանել է Տրիպոլի: Սպասվում է նրա հանդիպումը Լիբիայի նոր իշխանությունների հետ: Նա նաեւ կմասնակցի ավանդական ուրբաթօրյա աղոթքին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Լիբիա էին ժամանաել նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Նրանք առաջին եվրոպական երկրների ղեկավարներն են, որ այցելում են Տրիպոլի` Մուամար Քադաֆիի ռեժիմի տապալումից հետո:




























