«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը միախմբվում է Գագիկ Ծառուկյանի շուրջ, եւ դրանում ոչ մի վատ բան չկա: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը` մեկնաբանելով WikiLeaks-ի հրապարակումներից մեկը:

Ըստ այդ հրապարակման, Ռոբերտ Քոչարյանն ամերիկացի դիվանագետներին ասել էր, որ «Բարգավաճ Հայաստանը» համախմբվում է իր առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ եւ նրա հեռանալուն պես կքանդվի: WikiLeaks-ի հրապարակումներին, ըստ Սաֆարյանի, պետք է վերաբերել կասկածի եւ զգուշավորության որոշակի չափաբաժնով: «Այդ կայքը ամեն օր կարող է ցանկացած նյութ ուղարկել, ինչը հետո որպես ճշմարտություն ընդունեն: Մեր կուսակցության մասով կարող եմ հաստատել, որ այն համախմբված էր իր առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ: Դրա մեջ որեւէ վատ բան չեմ տեսնում»,- ասել է Սաֆարյանը: