Հայաստանի ԱԳ նախարարությունում, սեպտեմբերի 15-ին, կայացել են հերթական քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի եւ Արգենտինայի արտաքին գերատեսչությունների միջեւ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական կողմի պատվիրակությունը գլխավորել է ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, արգենտինյան կողմինը` Արգենտինայի ԱԳ, միջազգային առեւտրի եւ պաշտամունքի նախարարի տեղակալ Ալբերտո դե Ալոտոն:Խորհրդակցությունների ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերությունները եւ փաստել դրանց էլ ավելի խորացնելու անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում նշվել է առեւտրատնտեսական կապերի ամրապնդման եւ դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը: Քննարկվել է քաղաքական, տնտեսական, մշակութային երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Արման Կիրակոսյանը մանրամասն ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները եւ Հայաստանի մոտեցումները դրանց նկատմամբ:
Ալբերտո դե Ալոտոն իր հերթին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները Լատինական Ամերիկայում` մանրամասն անդրադառնալով Մալվինյան կղզիների հիմնախնդրին:



























