Դանակահարության դեպք է գրանցվել Երեւանի Պուշկինի անվան դպրոցում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 15-ին, ժամը 16.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա Արման Ս.-ն, որը ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ին, Պուշկինի անվան միջնակարգ դպրոցի հետնամասում, վիճաբանության ժամանակ, նրան սուր գործիքով հարվածել եւ վնասվածքներ է պատճառել 17-ամյա Գագիկ Կ-ն., ով նույն օրը, երեկոյան, ներկայացել է բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:




























