ԱՊՀ երկրների Երիտասարդական միության վարչության խորհուրդը շնորհավորել է Հայաստանին անկախության 20-ամյակի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է, որ անկախությունը պետության զարգացման ճանապարհին, մարդկանց արժանապատիվ կյանքի եւ ազգային ինքնիշխանության պահպանման անսահման հնարավորություններ են:

ԱՊՀ երկրների երիտասարդական միությունը շատ է գնահատում Հայաստանի երիտասարդության հետ իր սերտ կապերը եւ անկեղծորեն հավատում դրանց ապագային:

Նշենք, որ ԱՊՀ երկրների Երիտասարդական միության վարչության խորհրդի նախագահ է ընտրվել Անդրանիկ Նիկողոսյանը: