Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ հակամարտություն չկա, իսկ հարաբերություններում առկա ճգնաժամը կարելի է «շատ լուռ» լուծել, կարծում է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը:

«Դա հոգեբանական եւ գաղափարական ճգնաժամ է, ես չեմ կարծում, որ այն անլուծելի է: Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ հակամարտություն չկա, չկան պատճառներ այդ հակամարտության համար»,-ասել է նա` պատասխանելով Յալթայի ամենամյա` «Ուկրաինան եւ աշխարհը. ընդահանուր մարտահրավերներ, ընդհանուր ապագա» 8-րդ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Յալթայում սեպտեմբերի 16-ին: Նրա կարծիքով, անհրաժեշտ է, որ կրքերը հանդարտվեն, ինչը թույլ կտա «շատ լուռ» հաղթահարել ճգնաժամը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: