Չինական կողմի հետ կնքած համաձայնագրի համաձայն, Երեւանին կտրամադրվեն ժամանակակից, հարմարավետ ավտոբուսներ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ստորագրված պայմանագրի համաձայն, ավտոբուսները կներկրվեն երկու փուլով: Արդեն նոյեմբերին մայրաքաղաքում կլինի ավտոբուսների առաջին խմբաքանակը` 66 ավտոբուս:
Երկրորդ փուլով, մինչեւ տարեվերջ կնախապատրասվեն ավտոբուսների հաջորդ խմբաքանակի ներկրման համար անհրաժեշտ փաստաթղթերն ու 2012-ի առաջին եռամսյակում Երեւան կներկրվի եւս 170 ավտոբուս եւ , ըստ այդմ, մայրաքաղաքի ավտոբուսային պարկը կհամալրվի ընդհանուր առմամբ 236 ավտոբուսով:




























