Վրաստանի եւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ երկկողմ քաղաքական խորհրդատվությունների առաջին փուլը տեղի է ունեցել Վրաստանի ԱԳՆ-ում: Այդ մասին հաղորդել է Վրաստանի ԱԳՆ-ի լրատվության եւ տեղեկատվության բաժինը:

«Խորհրդատվության շրջանակներում քննարկվել են Վրաստանի եւ Հայաստանի միջեւ առկա համագործակցությունը քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում: Կողմերը հատուկ ուշադրություն են հատկացրել Եվրամիության եւ այլ միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների հարցին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Խորհրդատվությունները անցկացվել են երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների մակարդակով:

Վրաստանի ԱԳՆ տվյալներով, խորհրդատվության ընթացքում կողմերը նշեն երկկողմ հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը, հաղորդում է Կովկաս online-ը` վկայակոչելով «Փրայմ-Նյուս»-ը: