Դանիայի վարչապետ Լարս Լեկկե Ռասմուսենը, խորհրդարանական ընտրություններին իր գլխավորած Պահպանողական ժողովրդական կուսակցության պարտությունից հետո հրաժարական է ներկայացրել։
Հրաժարականը ուրբաթ ներկայացվել է թագուհի Մարգարեթին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, խորհրդարանական ընտրություններին, որոնք Դանիայում անցկացվել էին սեպտեմբերի 15-ին, հաղթել էր սոցիալ դեմոկրատների առաջնորդ Հելլե Թորնինգ-Շմիդտը։ Այսպիսով, երկիրն առաջին անգամ կին վարչապետ կունենա։
Դանիայի խորհրդարանն ունի 179 պատգամավոր՝ ընտրված 4 տարի ժամկետով։ Նրանցից չորսն ընտրվում են Ֆարերյան կղզիներից եւ Գրենլանդիայից։




























