Կոտայքի մարզի  Բջնի գյուղում, սեպտեմբերի 16-ին ուժեղ կարկուտ է տեղացել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վնասվել են գյուղի «Սբ.Հովհաննես» թաղամասի, թիվ 1-ին, 6-րդ եւ 10-րդ փողոցներին հարակից   գյուղատնտեսական  նշանակության ցանքատարածքներ եւ պտղատու ծառեր` մոտ 50 հա մակերեսով:Տարածքը «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում: