Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Շահումյան փողոցում, սեպտեմբերի 16-ի առավոտյան, «ՎԱԶ 2101» մակնիշի 56 ՏՏ 860 համարանիշի ավտոմեքենան բախվել է ծառին:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ավտոմեքենայի վարորդ, 24-ամյա Վիգեն Հարությունյանը տեղափոխվել է Վայք քաղաքի հիվանդանոց, այնուհետեւ` ողնաշարի կոտրվածքի կասկածանքով` Երեւան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն:Տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:




























