Սեպտեմբերի 19-ին առավոտյան ժամը 10.00-ին Հանրապետության հրապարակից մեկնարկելու է  անվասայլակներով վազքարշավ` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին:

Վազքարշավի երթուղին՝ Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Հաղթանակի կամուրջ-Իսակովի պողոտա-Եռաբլուր:

Մասնակցել ցանկացողները կարող են դիմել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչություն, հեռ.` 010522853: