Ֆինլանդիայում տեղի ունեցած ահաբեկչության կասկածանքով ձերբակալվել է երկու մարդ, հաղորդում է ոստիկանությոնը: Դա առաջին նման դեպքն է այդ երկրում: Ձերբակալվածների անունները, ազգությունը եւ տարիքը չեն հաղորդվում: Նրանք սեպտեմբերի 7-ից ձերբակալվել են: Հելսինկիի մի շարք տներում եւ հարակից շրջաններում տեղի են ունեցել խուզարկություններ, որոնք էլ հանգեցրել են ձերբակալության, նշել է ֆիննական ոստիկանությունը:
«Ոստիկանությունը հետաքննություն է սկսել ահաբեկչական գործունեություն պատրաստելու գործով»,-ասված է պաշտոնական հայտարարության մեջ, որը տարածվել է Քննչական ազգային բյուրոյի կողմից, հաղորդում է Gazeta-ն:




























