Թաիլանդում երեք պայթյուն է տեղի ունեցել: Երեք մարդ զոհվել է, ավելի քան 50-ը` վիրավորվել:

Տեղեկության համաձայն, պայթուցիկ երեք սարքերը պահվել եմ մոտոցիկլի մեջ եւ գործի են դրվել հեռակառավարմամբ` Թաիլանդի հյուսիսում գտնվող Պատանի նահանգում:

Թաիլանդի հյուսիսում իրադրությունը գնալով սրվում է: Անջատողականները փորձում են Թաիլանդի թագավորության կազմից դուրս բերել Նարաթհիվաթ, Պատանի եւ Յալա նահանգները եւ ստեղծել անկախ սուլթանություն, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: