Եվրոպայում ռուսալեզու լրագրողների հետ կապված իրավիճակը շատ տագնապալի է, Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը ուշադիր հետեւում է այս թեմային։ Այս մասին ՄԱԿ-ում հավատարմագրված՝ ACANU ասոցիացիայի լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ագնես Կալամարը։
«Սա չափազանց կարեւոր թեմա է Amnesty-ի համար, այն մեզ անհանգստացնում է։ Մենք դեռ աշխատում ենք այս թեմայի վրա, ուստի դեռ զեկույց չենք հրապարակել դրա վերաբերյալ։ Մեր դիրքորոշումն այս հարցում եւ ռուսալեզու լրագրողների իրավիճակը կշարադրվի մոտ ապագայում»,- պատասխանել է նա այն հարցին, թե ինչպիսին է Amnesty-ի արձագանքը ռուսալեզու լրատվամիջոցների փակմանը եւ Եվրոպայում լրագրողների ձերբակալություններին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։





























