Թուրքիայի Բայազետ քաղաքում կնոջ եւ ամուսնու միջեւ վիճաբանությունն ավարտվել է վերջինիս դաժան մահով:

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ ամուսնու վրա խիստ բարկացած կինը մուրճով հարվածներ է հասցրել ամուսնու գլիխին, սակայն տեսնելով որ չի մահանում, հրազենով կրակել է ամուսնու որովայնին:

Ամուսնուն սպանած Զոզան Ս.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն՝ պնդելով, թե բռնության է ենթարկվել ամուսնու կողմից, որի պատճառով էլ դիմել է նման քայլի: