Եմենում տեղի է ունեցել վերջին ամիսների ամենաարյունալի բախումը ընդդիմության եւ անվտանգության ուժերի միջեւ։ «Ազատություն» ռադիոկայանի տվյալներով Եմենի մայրաքաղաք Սանայում կազմակերպված բազմահազարանոց ցույցի ժամանակ անվանգության ուժերը կրակ են բացել ցուցարարների վրա։
Վերջին տվյալներով 26 մարդ զոհվել է, 100-ն ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։




























