ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր` սեպտեմբերի 19-ին, կհրապարակի երկրի բյուջեի դեֆիցիտը 3 տրլն դոլարով կրճատելու իր նոր պլանի մասին, հաղորդում է BBC-ն:
Այդ գումարի մոտ կեսը պետք է ստացվի հարուստներից ու խոշոր կորպորացիաներից գանձվող հարկերի բարձրացումից: Ենթադրվում է, որ այդկերպ 10 տարվա ընթացքում հնարավոր կլինի բյուջետային մուտքերն ավելացնել 1,5 տրլն դոլարով, գրում է Reuters-ը:
Սպասվում է, որ երկրի դեմոկրատ նախագահը պայման կդնի հանրապետականների առջեւ: Օբաման վետո կդնի ցանկացած օրինագծի վրա, որը կսահմանափակի տարեցների բժշկական օգնությունը` չբարձրացնելով հարուստների հարկերը:




























