Կենտրոնական-ասիական ուղղության վրա «Կենտրոն-2011» ռազմավարական զինավարժություններ շրջանակներում ՀԱՊԿ-ի Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հակաահաբեկչական զինավարժությունները կսկսվեն այսօր` սեպտեմբերի 19-ին, Տաջիկստանում ռուսական 201-րդ` Լյաուր ռազմական բազայի հրաձգարանում:
Այդ մասին հայտնել է ռազմական կապի հրամանատարի օգնական, կապիտան Դմիտրի Մատուշկինը:
ՀԱՊԿ անդամ-երկրներին զինավարժություններին մասնակցելու են մոտ 12 հազար զինծառայող, 50 ինքնաթիռ եւ ուղղաթիռ, մոտ 10 ռազմանավ, ինչպես նաեւ ՌԴ ՆԳՆ, ԱԱԾ, ԱԻՆ օպերատիվ խմբերը, հաղորդել են վարչությունում:
Զինավարժություններին մասնակցելու են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղըրղստանի եւ Տաջիկստանի զինված ուժերին, ՆԳՆ-ի եւ ԱԻՆ-ի ներկայացուցիչները: Նախօրեին Լյաուր հրաձգարանում բարձրացվել են զինավարժություններին մասնակից երկրների պետական դրոշները, զինավարժությունների նպատակների հետ ծանոթացրել է ՌԴ ռազմադեսանտային հրամանատարության տեղակալ, գեներալ-մայոր Ալեքսանդր Լենցովը:
Զինավարժությունների գլխավոր նպատակը ՀԱՊԿ ՕԱՀՈՒ-ի հատուկ օպրեացիաների նախապատրաստումն ու անցկացումն է` անօրինական զինված խմբավորումների վերացման նպատակով:
Հրամանատարական շտաբային զինավարժությունները կավարտվեն ռազմական կրակոցներով օդուժի եւ զինատեխնիկայի կիրառմամբ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



























