Թուրքիան վերջնագիր է ներկայացրել ԵՄ-ին` կապված Կիպրոսի խնդրի հետ: Անկարան ամբողջությամբ կսառեցնի հարաբերությունները եվրոպական միության հետ, եթե հաջորդ տարի Կիպրոսը դառնա ԵՄ-ում ղեկավար, առանց նախապես Կիպրոսի հարցի լուծելու, հաղորդում է «Մայակ» ռադիոն` վկայակոչելով Թուրքիայի փոխվարչապետի ելույթը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ այս օրերին տեղի է ունենում Թուրքիայի նախագահի քառօրյա այցը Գերմանիա:

Աբդուլլահ Գյուլը կմասնակցի գործնական ֆորումին: Դրանում խոսք է գնալու Թուրքիայի` ԵՄ անդամագրվելու հեռանկարների, ինչպես նաեւ Հյուսիսային Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում ստեղծված իրադրության մասին, հիշեցնում է «Մայակ» ռադիոն: