Վրաստանում սննդամթերքի գներն ավելի արագ են աճում, քան Հայաստանում։ Այս մասին հայտնում է «Sputnik Գրուզիան»։

Հունվարին Հայաստանում սննդամթերքի գներն աճել են 9,4%-ով, իսկ Վրաստանում՝ 15%-ով։

Սննդամթերքի գները երկու երկրներում էլ սկսել են աճել 2021 թվականի հուլիսից, սակայն Հայաստանում աճի տեմպերը շատ ավելի ցածր են եղել, իսկ դանդաղմանը՝ ավելի բարձր։

Վրաստանում պարենային ապրանքների գներին հետեւում է վարչապետ Ղարիբաշվիլին։ Պարենի արժեքի վերահսկման համար օրինագիծ է պատրաստվում։