1988 թվականի փետրվարյան ազատագրական շարժման սկիզբը Հայաստանի անկախության համար համաժողովրդական պայքարի ճանապարհ բացեց։ Սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանը՝ նշելով, որ այն ամիսների մասին  հիշողությունները կենդանի են բոլոր հայրենասերների հիշողություններում։ «Այդ ժամանակների մասին հիշողություններն ինձ մոտ առանձնահատուկ են։ Այդ ժամանակ է ծնվել իմ առաջնեկը եւ մեծացել անկախ Հայաստանում։ Չի կարելի մոռանալ, որ սումգայիթյան իրադարձությունների դեմ բողոքը համակել էր ողջ երկիրը, եւ ինչպես մարդիկ բոլոր տեղերից գալիս էին Երեւան՝ իրենց բողոքն արտահայտելու»,- հայտարարեց Բիշարյանը։

Նրա խոսքով, պետականության ամրապնդման գործում զգալի դեր են ունեցել նաեւ ուսուցիչները։ «Այն ժամանակ, աշխատելով մանկավարժական ոլորտում, կարող եմ ասել, թե ինչ մեծ գործ են այն տարիներին  կատարել ուսուցիչները, որպեսզի անկախ Հայաստանի առաջին սերնդին դաստիարակեն»,- հայտարարեց Բիշարյանը։

Նրա խոսքով, հանրությունն այժմ անկախությունը զգում է ինչպես գլխավոր արժեքներից մեկը։