Թուրքիան սպառնում է իր ռազմանավերն ուղարկել, եթե Կիպրոսը չդադարեցնի նավթագազային հորատման աշխատանքները, որը նախատեսված է իրականացնել երկրի մերձափնյա շրջաններում:

Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներա Յըլդըզի խոսքով, երկրի իշխանությունները ծրագրում են սկսել սեփական հանքախուզությունը այդ տարածաշրջանում: Եթե համապատասխան աշխատանքեր իրականացվեն Կիպրոսի կողմից, ապա նավերը ուղեկցվելու են թուրքական ռազմական նավատորմի կողմից, հաղորդում է RBC-ն` վկայակոչելով Reuters-ը:

Ավելի վաղ Կիպրոսի իշխանությունները հայտարարել էին մոտակա օրերին երկրի ափամերձ շրջաններում հորատման աշխատանքներ սկսելու մտադրության մասին: