«Սահման-վահան» գործողության անց է կացվում սեպտեմբերի 19-ին ադրբեջանա-ռուսական սահմանի երկու կողմերի վրա, հաղորդում է Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը:
«Ադրբեջանի տարածքում այն ընդգրկում է Ռուսաստանի հետ սահմանակից 8 շրջաններ»,-հայտարարել են գերատեսչությունում:
Ամեն տարի Ադրբեջանի եւ Ռուսաստանի սահմանակից շրջաններում անցկացվող «Սահման-վահան» գործողության հիմնական նպատակը «անօրինական զինաշրջանառության եւ թմրաշրջանառության փաստերի բացահայտումն է եւ այլ օրինախախտումների կանխումը», նշել են գերատեսչությունում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Միառժամանակ տարվում են աշխատանքներ բնակչության շրջանում, այդ թվում իրավական քարոզչության ոլորտում»,-նշել են Ադրբեջանի ՆԳՆ-ում: Այստեղ նաեւ հայտնել են, որ գործողության արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 23-ին:




























