Սեպտեմբերի 21-ին Երեւանում հնարավոր են տեղումներ: Ինչպես NEWS.am-ին հայտնեց «Հայպետհիդրոպետ» ծառայության եղանակի կանխատեսման բաժնի պետ Գագիկ Սուրենյանը, օրվա երկրորդ կեսին շատ քիչ է հավանականությունը, որ տեղումներ կլինեն: Օրվա երկրորդ կեսին փոքր հավանականություն կա, որ կարճատեւ անձրեւ կտեղա Երեւանում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Հայաստանը տոնում է անկախության 20-ամյակը: Այդ օրն է նշվելու նաեւ Երեւանի օրը:
Նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ, այդ թվում վաղ առավոտյան, Երեւանի կենտրոնում: Հանրապետության հրապարակում տեղի կունենա զորահանդես, իսկ երեկոյան` տոնական համերգ` լազերային շոուով:




























