Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստին այսօր` սեպտեմբերի 19-ին, ԿԸՀ նախագահ է ընտրվել Տիգրան Մուկուչյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ԿԸՀ-ից: Տ. Մուկուչյանի թեկնածությանը կողմ են քվեարկել ԿԸՀ բոլոր 7 անդամները:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Տիգրան Մուկուչյանը նշանակվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 14-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Տիգրան Մուկուչյանի լիազորությունները 2011 թվականի սեպտեմբերի 15-ից դադարեցնելու մասին: Այդ պաշտոնը թափուր է մնացել Գարեգին Ազարյանի հանկարծակի մահից հետո:




























