Թբիլիսիի քաղաքային դատարանը 27 տարվա ազատազրկման է դատապարտել Ադրբեջանի 54-ամյա քաղաքացուհի Ամին Յաղուբովային` նրան մեղադրելով խոշոր չափերի թմրանյութ ներկրելու եւ պահելու մեջ:

Քննության տվյալներով, Յաղուբովան 2011թ. հունիսի 19-ին վրաց-ադրբեջանական սահմանի «Կրասնի մոստ» անցակետով 2 կգ հերոին է անցկացրել: Նա ձերբակալվել է նույն օրը` Թբիլիսիում վարձած իր բնակարանում: Նրա անձնական իրերի խուզարկության ժամանակ առգրավվել է հերոինը:

Բաց դատաքննության ընթացքում նա իրեն մեղավոր չի ճանաչել: