Ներկայիս սեպտեմբերը դառնալու է «սեւ սեպտեմբեր» ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համար: Նման հայտարարությամբ հանդես է եկել կնեսետի ղեկավար Ռեուվեն Ռիվլինը:
Մեկնաբանելով Մահմուդ Աբասի` Պաղեստինի ճանաչման խնդրանքով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին դիմելու որոշումը` Ռիվլինը հայտարարել է, որ պաղեստինցիների ընտրությունը «ավելի քան երբեք, հեռացնում է մեր հարեւանության հեռանկարը»: «Այս սեպտեմբերը կդառնա «սեւ սեպտեմբեր» ոչ թե Իսրայելի, այլ ՄԱԿ-ի ԳԱ-ի համար եւ Իսրայելի ու պաղեստինցիների հարաբերություններում»,-հայտնել է նա, հաղորդում է Ռեսբալտը:




























