Վրաստանը հայց է ներկայացրել Մարդու հարցերով եվրոպական դատարան` ռուսական զորքերի` «Աբխազիայի եւ Սամաչաբլոյի վրացական շրջանների քաղաքացիական բնակչության» կյանքի եւ գույքի հանդեպ ռուսական զորքերի ցուցաբերած ոտնձգույթյունների վերաբերյալ: 2008 թվի օգոստոսի 12-ին ներկայացված բողոքի հայցը Եվրոդատարանի Վերին պալատը կդիտարկի սեպտեմբերի 22-ին, հաղորդում է Գրուզիա Online-ը:
Եվրադատարանի կայքը հայտնում է, որ հայցի մեջ խոսվում է Մարդու իրավունքների պաշտպանության Եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք), 3-րդ (կտտանքների եւ ստորացուցիչ վերաբերմունքի արգելք), 5-րդ (ազատության իրավունք), 8-րդ (հարգանք անձնական եւ ընտանեկան կյանքի հանդեպ) 13-րդ (որակական իրավական օգնություն) հոդվածների, ինչպես նաեւ 1-ին հոդվածի (գույքի պաշտպանություն) եւ 1-ին, 2-րդ (տեղաշարժման ազատություն) եւ 4-րդ արձանագրությունների խախտման մեջ:
Հայցը ներկայացնելուց հետո դատարանի ղեկավարը երկու կողմերին կոչ է արել պահպանել Կոնվենցիան: Ռուսական կողմը պնդում է, որ բողոքը անհիմն է, եւ անտեղ նշված փաստերը ապացուցված չեն: Հոկտեմբերի 6-ից 7-ը Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին կայցելի Հարավային Կովկաս: Ռոսբալթը նշել է, որ բանակցությունների ընթացքում դիտարկվելու է Ռուսաստանի կողմից Մոսկվայի եւ Թբիսիլիի մեջ 2008 թվի կրակի դադարեցման պայմանագրի պահպանման հարցը:




























