Լատվիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները: Նախնական տվյալներով, Սեյմ են անցնում 5 կուսակցություններ, հաղորդում է RBC-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լատվիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել «Համաձայնության կենտրոն» կուսակցությունը: Կուսակցության ղեկավարը 35-ամյա Նիլ Ուշակովն է: Նա 2009 թվին դարձել է Լատվիայի առաջին ռուսախոս քաղաքապետը: Ուշակովը Լատվիայի ամենահայտնի քաղաքական գործիչներից է:




























