Թուրքիայում վթարի է ենթարկվել «Թեզ-տուր» ընկերության տուրիստական ավտոբուսը, որում եղել են ուկրաինացի զբոսաշրջիկներ: Նախնական տվյալներով, Անթալիայում, այսօր սեպտեմբերի 20-ին, տեղի ունեցած վթարի հետեւանքով, մահացել է Ուկրաինայի մեկ քաղաքացի: Այս մասին, ըստ «Ինտերֆաքսի», հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի քարտուղար Ալեքսանդր Դիկուսարովը:

«Ավտովթարի հետեւանքով, տուժել են Ուկրաինայի 21 քաղաքացիներ: Դեռ ճշտվող տվյալների համաձայն, նրանցից մեկը մահացել է»,- Կիեւում կայացած բրիֆինգի ժամանակ ասել է Դիկուսարովը: