Երկրի անկախության 20 տարիների ընթացքում բոլոր երեք նախագահների բացթողումն այն է, որ Հայաստանում այդպես էլ ժողովրդավարություն չի ձեւավորվել: Այդ մասին սեպտեմբերի 20-ին կայացած ասուլիսում հայտարարել է ԱԻՄ-ի ղեկավար Պարույր Հայրիկյանը` պատրաստակամություն հայտնելով օժանդակել երկրում ժողովրդավարության հաստատման գործին:
«Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք բազմակուսակցական համակարգ ներմուծելու մեր փորձերը հաջողությամբ չպսակվեցին, թեեւ այժմ առաջին նախագահը հանդես է գալիս բազմակուսակցական համակարգի օգտին»,-նշել է Հայրիկյանը: Նրա գնահատմամբ, Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման սկզնական շրջանը լավն էր, մինչեւ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, երբ նրա մեջ ինչ-որ բան փոխվեց եւ Սահմանադրական շտկումները նա սկսեց օգտագործել իր օգտին:
Քոչարյանը շեղվեց Սահմանադրական ուղիով ժողովրդավարության կառուցման ուղուց` խորհրդարանի ճնշման ներքո: Ընդհանրացնելով Հայաստանի երեք նախագահների` Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գործունեությունը` Հայրիկյանը նշել է, որ նրանց բոլորի մոտ բացակայում է ազգային արժեքային համակարգի գիտակցությունը:




























