Անկարայի կենտրոնում տեղի ունեցած ուժգին պայթյունից հետո դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները կասկածներ ունեն, թե հիշյալ շրջանում եւս մեկ ռումբ կա տեղադրված։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը շրջափակել է պայթյունին հարող տարածքը՝ ստուգելու նոր ռումբ լինելու ահազանգը։ Միեւնույն ժամանակ պայթյունը կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել են 2 հոգի։
Ձերբակալվածներից մեկը կին է եղել, ով ձերբակալման ժամանակ ռեպլիկներ է թողել, իսկ մյուս կասկածյալին ձերբակալել են ավտոկայարանում, երբ պատրաստվել է Թունջելի (Դերսիմ) մեկնել։
Նշվում է, թե պայթյունի հետեւանքով զոհեր չկան, ինչպես դա նախնական հաղորդվել էր։



























