Հյուսիս-Կովկասյան ռազմական դատարանում կայացել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի զինծառայողի եւ նրա մոր դեմ հարուցված քրեական գործով նախնական լսումները: Նրանց մեղադրում են Վրաստանի օգտին լրտեսության մեջ:

Դատապարտյալ Ալիեւները մեղադրվում են Վրաստանի հատուկ ծառայություններին տվյալներ տրամադրելու մեջ:

Հետաքննությունը տեղեկություններ ունի այն մասին, որ լեյտենանտ Դավիթ Ալիեւը գաղտնի տեղեկություններ է հավաքել օկրուգի զորքերի մասին եւ դրանք փոխանցել իր մորը` Իրինա Ալիեւային, ով եղել է միջնորդ Վրաստանի միջեւ:

Ալիեւները մեղադրվում են ՌԴ ՔՕ 275-րդ հոդվածով` «Պետական դավաճանություն լրտեսության ձեւով», որով նախատեսվում է 20 տարվա ազատազրկում:

«Վեստի. Սեվերնի Կովկասը» հաղորդում է, որ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 28-ը: