Գեղարքունիքի մարզում, սեպտեմբերի 19-ին, 3 տարեկան երեխա է վրաերթի ենթարկվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Ճամբարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 20.30-ի սահմաններում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 3-ամյա մի աղջնակի եւ իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: