Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն Նյու-Յորքում հանդիպել է իր թուրք գործընկեր Ահմեդ Դավութօղլուի հետ:

Հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի շրջանակներում:

Վրաստանի ԱԳՆ տեղություններով, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ: Շոշափվել է ՄԱԿ-ի շրջանակներում Վրաստանի եւ Թուրքիայի համագործակցության հարցը, հաղորդում է «Գրուզիա online»-ը: