Անկախության 20 տարիների ամենամեծ ձեռքբերումը հենց անկախությունն է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը` գնահատելով հանրապետության անկախության տարիների ամենամեծ ձեռքբերումը:
«Ձեռքբերում է, որ մենք իրավունք ունեցանք հասարակական միավորման բարձրագույն աստիճանով հանդես գալ, ունենալ սեփական պետություն: Նաեւ այն որ մենք ունեցանք հնարավորություն անել սեփական սխալները` չպարտադրված, կամ ունենալ սեփական հաջողությունները»,- նշեց Գուրգեն Արսենյանը:
Ըստ Գուրգեն Արսենյանի, 20-ամյա անկախության ընթացքում Հայաստանը որեւէ կորուստ չի ունեցել չունենք բարոյական տեսանկյունից: «Ունենք կորուստներ մարդկային ռեսուրսի տեսանկյունից: Շատուշատ արժանավոր մարդիկ, անկախության առաջամարտիկներ, անկախության կերտողներ այլեւս մեզ հետ չեն»,- նկատեց Արսենյանը` նշելով մի քանի անուններ` Վազգեն Սարգսյան, Էդուարդ Եգորյան, Լեոնիդ Ազգալդյան, Աշոտ Նավասարդյան, Անդրանիկ Մարգարյան եւ այլն:



























