Երեւանում այս պահին տեղատարափ անձրեւ եւ ամպրոպ է: «Հայպետհիդրոմետի» օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը NEWS.am-ի թղթակցի հետ նախօրեին ունեցած զրույցում նշել էր, որ սեպտեմբերի 21-ին` Հայաստանի անկախության օրը, հնարավոր է անձրեւ գա Երեւանում։ Նա նշել էր, որ շատ քիչ է հավանականությունը, որ սեպտեմբերի 21-ի օրվա առաջին կեսին տեղումներ լինեն:
Փոխարենը, նրա խոսքով, օրվա երկրորդ կեսին հավանականություն կա, որ կարճատեւ անձրեւ կտեղա Երեւանում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Հայաստանը տոնում է անկախության 20-ամյակը: Այդ օրն է նշվելու նաեւ Երեւանի օրը` «Էրեբունի Երեւանը»: Նախատեսված են բազմաթիվ տոնական միջոցառումներ: Առավոտյան, Հանրապետության հրապարակում տեղի կունենա զորահանդես, իսկ երեկոյան` տոնական համերգ` լազերային շոուով:




























