Մուամար Քադաֆին, սեպտեմբերի 20-ին, հանդես է եկել ձայնային ուղերձով, որտեղ ապստամբ ուժերին անվանել են անօրինական:
«Այդ մարդիկ (ապստամբները) իշխանության են եկել ոչ թե ժողովրդի կամքով, այլ Լիբիայի վրա ցամաքային, օդային եւ ծովային հարձակման հետեւանքով: Նրանք ներկայացնում են միայն իրենց անձնական հետաքրքրությունները, ոչ թե լիբիական ժողովրդի շահերը, եւ ոչնչացվելու են ժողովրդի կողմից»,-ասել է Քադաֆին իր ուղերձում, որը հեռարձակել է արաբական «Առ-Ռայ» հեռուստաալիքը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա կարծիքով, այն, ինչ տեղի է ունենում Լիբիայում, կարելի է անվանել դիմակահանդես: «Այդ դիմակահանդեսը հնարավոր է դարձել միայն օդուժի հարվածների միջոցով, որոնք չեն կարող հավերժ տեւել»,- Քադաֆիի խոսքերն է մեջբերել «Ինտերֆաքս»-ը:
Ազգային անցումային խորհրդից թաքնվող Մուամար Քադաֆին պարբերաբար ձայնային ուղերձներով հանդես է գալիս «Առ-Ռայ« հեռուստաալիքով, որտեղ կոչ է անում լիբիացիներին դիմադրություն ցույց տալ ՆԱՏՕ-ին եւ Ազգային անցումային խորհրդին, նշում է NEWSru.com-ը:




























