Ամուլսարի հանքի շահագործման դեպքում միգուցե արտարժույթի ներհոսք լինի: Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, հրավիրած մամուլի ասուլիսին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Նա նշեց, որ ամբողջական պատկեր ստանալու տեսանկյունից պետք է համադրել մեր վճարային հաշվեկշռի բոլոր կոմպոնենտները. «Այդ պատկերի արդյունքում ֆինանսական շուկայում տեղի ունեցող իրադարձություններին ադեկվատ արձագանքելու տեսանկյունից մենք շարունակելու ենք այն քաղաքականությունը, որն այդ տարիների ընթացքում իրականացրել ենք»:

Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված արտարժույթի ներհոսք կա տնտեսություն, Մարտին Գալստյանը պատասխանեց.

«Մենք ելնում ենք այն իրողությունից, որ հայկական դրամի փոխարժեքն ազատ լողացող է, ու ԿԲ-ն շուկայում միջամտությունը սահմանափակում է անկանոն եւ պրոբլեմատիկ իրավիճակները որոշակիորեն հարթելու միջոցով:

Անցած տարվա ընթացքում մենք հանդիպել ենք իրավիճակների, որ ԿԲ-ն միջամտել է շուկայում տեղի ունեցողիրադարձություններին՝ ձեռք բերելով արտարժույթ, որի արդյունքում նախորդ տարվա ընթացքում մեր առքը ֆինանսական շուկայից կազմել է 900 միլիոն դոլարից ավելի գումար»: